«Թուրքական արտադրության ANKA հարվածային անօդաչու աթս-երը կարտադրվեն Ղազախստանում»,- հայտնել է աթս մշակող թուրքական Türk Havacılık ve Uzay Sanayi AŞ (TUSAŞ) օդատիեզերական ընկերությունը։ Ընկերությունը հիշեցրել է, որ անցյալ տարի ղազախական կողմի հետ պայմանագիր է կնքվել Ղազախստան ANKA անօդաչու սարքերի մատակարարման համար։
Օրերս Ղազախստանի պատվիրակության՝ Անկարա կատարած այցի շրջանակներում TUSAŞ-ի և Kazakhstan Engineering-ի միջև ստորագրվել է համագործակցության նոր համաձայնագիր՝ արդեն Ղազախստանում ANKA աթս-երի համատեղ արտադրության վերաբերյալ։ Անօդաչու թռչող սարքի սպասարկումն ու վերանորոգումը նույնպես կիրականացվի թուրք-ղազախական համատեղ ձեռնարկությունում: Այսպիսով, Ղազախստանը դարձավ առաջին օտարերկրյա երկիրը, որտեղ կհիմնադրվի ANKA անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Տոկաևի՝ Թուրքիա այցի ընթացքում հայտարարվել է նաև, որ կողմերը կստորագրեն 1 միլիարդ դոլարի երկկողմանի առևտրային համաձայնագրեր։