Միջազգային

«ԵՄ-ն չի կարող միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում». Բորել

«ԵՄ-ն չի կարող միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում». Բորել

Եվրամիությունը չի կարող միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում. երեքշաբթի երեկոյան գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Լավագույնը, իհարկե, կլինի ՄԱԿ-ը»,- հայտարարել է Բորելը՝ հավելելով, որ բանակցությունների արդյունքը պետք է որոշեն միայն Ուկրաինան, Ռուսաստանը և միջնորդը։ «Ես չգիտեմ, դա կախված կլինի նրանից, թե կողմերից յուրաքանչյուրը որքան ուժեղ կլինի»,- ամփոփել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական