Միջազգային

Ղազախստանի նախագահը պետական ​​այցով կլինի Թուրքիայում

Ղազախստանի նախագահը պետական ​​այցով կլինի Թուրքիայում

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մայիսի 10-11-ը առաջին պետական ​​այցը կկատարի Թուրքիա։ Անկարայում ընթացող բանակցություններում նախատեսվում է համակողմանիորեն դիտարկել երկու երկրների՝ ռազմավարական, գործընկերային բնույթ ունեցող հարաբերությունների ընդլայնման քայլերը: Այդ մասին հայտնում է Թուրքիայի նախագահի տեղեկատվության վարչությունը։

Բանակցությունների ընթացքում կքննարկվեն զբոսաշրջության, կրթության, մշակույթի և առևտրի ոլորտներում համագործակցության ամրապնդումը։ Դրանց արդյունքների հիման վրա նախատեսվում է ստորագրել մի շարք համաձայնագրեր և արձանագրություններ։ Տոկաևն ու Էրդողանը մտքեր կփոխանակեն նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։ 

Այս տարի լրանում է Ղազախստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների 30-ամյակը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական