Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը։ Կիմ Չեն Ընը նաև համերաշխություն է հայտնել Ռուսաստանի ժողովրդին՝ «երկրի արժանապատվությունը, խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանելու գործում»։ Նա վստահություն է հայտնել, որ Մոսկվայի և Փհենյանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացումը կշարունակվի, և դրանք կզարգանան «դրական ճանապարհով՝ ժամանակի պահանջներին համապատասխան»։