Միջազգային

Բայդենը և Հորդանանի թագավորը կհանդիպեն մայիսի 13-ին

Բայդենը և Հորդանանի թագավորը կհանդիպեն մայիսի 13-ին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ՝ մայիսի 13-ին, Սպիտակ տանը կհանդիպի Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Բայդենի նախագահության սկզբից ի վեր երկրորդ անգամ՝ Վաշինգտոն այցելած թագավորին ուղեկցելու է թագաժառանգ Հուսեյն բեն Աբդուլլահը։ Թագավոր Աբդալլահ II-ի նախորդ այցը Սպիտակ տուն տեղի է ունեցել անցյալ տարի։

Ինչպես հայտնում է Axios հարթակը, Աբդալլահ Երկրորդը կհանդիպի նաև պետքարտուղար Բլինքենի, պաշտպանության նախարար Օսթինի և ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների հետ։ Ավելի վաղ Հորդանանի ԱԳ նախարար Այման Հուսեյն Աբդուլլահ աս-Սաֆադին ասել էր, որ Աբդուլլահ Երկրորդը Վաշինգտոնում կքննարկի արևելյան Երուսաղեմում պատմական ստատուս-քվոյի պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ թագավորությանը ֆինանսապես օգնելու հարցերը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական