Միջազգային

«ՆԱՏՕ-ին անդամակցելը կամրապնդի Հյուսիսային Եվրոպայի պաշտպանությունը». Շվեդիայի պաշտպանության նախարար

«ՆԱՏՕ-ին անդամակցելը կամրապնդի Հյուսիսային Եվրոպայի պաշտպանությունը». Շվեդիայի պաշտպանության նախարար

«Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կուժեղացնի սկանդինավյան երկրների պաշտպանունակությունը». հայտարարել է Շվեդիայի պաշտպանության նախարար Պիտեր Հուլտքվիստը։ Նրա խոսքով՝ անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին՝ իր հավաքական պաշտպանության պլանավորմամբ և Բալթիկ ծովի նկատմամբ վերահսկողությամբ, կնվազեցնի տարածաշրջանում անկանխատեսելի հետևանքների հավանականությունը, հատկապես՝ Գոթլանդ կղզի շուրջ իրավիճակով պայմանավորված: «Այն առանցքային կետ է բալթյան երկրների համար, որը չպետք է լինի ուրիշի ձեռքում», - ասել է Հուլտքվիստը, ով կարծում է, որ եթե Շվեդիան միանա ՆԱՏՕ-ին, ապա ընդհանուր անվտանգության շեմը ավելի կբարձրանա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական