Միջազգային

Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի 77-ամյակի պատվին շքերթը

Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի 77-ամյակի պատվին շքերթը

Մոսկվայի Կարմիր հրապարակում այսօր տեղի է ունեցել  Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի պատվին շքերթը։

Կենտրոնական ամբիոնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր, վետերանները և միջոցառման հյուրերը։ Զորահանդեսը ղեկավարում էր բանակի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ Օլեգ Սալյուկովը: Զորահանդեսն ընդունում էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Այս տարի Հաղթանակի շքերթին մասնակցել է 11 հազար մարդ, իսկ մեքենայացված շարասյունը կներառի 131 միավոր զինտեխնիկա։ Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության մասնակիցները Կարմիր հրապարակով անցել են նորագույն զրահափոխադրիչներով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական