Միջազգային

Վարշավայում կարմիր ներկ են լցրել Ռուսաստանի դեսպանի վրաՎարշավայում կարմիր ներկ են լցրել Ռուսաստանի դեսպանի վրա

Վարշավայում կարմիր ներկ են լցրել Ռուսաստանի դեսպանի վրաՎարշավայում կարմիր ներկ են լցրել Ռուսաստանի դեսպանի վրա

Վարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևի վրա կարմիր ներկ են լցրել այն ժամանակ, երբ նա գերեզմանոցում ծաղկեսպակով մոտեցել է Երկրորդ աշխարհամարտում զոհված Կարմիր բանակի զինծառայողների հուշարձանին:

Ըստ ականատեսների, միջոցառման ընթացքում գերեզմանոցում հավաքվել են Ուկրաինայի դրոշներով մարդիկ, ովքեր ռուսների հասցեին վանկարկել են «Ֆաշիստներ»:

Մոսկվան խստորեն դատապարտել է միջադեպը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Արևմուտքն ընտրել է ֆաշիզմը վերակենդանացնելու ուղին:

«Մեզ չի կարելի վախեցնել, պետք է հայելում իրենց արտացոլանքից վախենան Եվրոպայի բնակիչները»,- Տելեգրամում գրել է Զախարովան:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական