Միջազգային

Երեք ամիս անց ամերիկացի դիվանագետները վերադարձել են Կիևում գտնվող ԱՄՆ դեսպանություն

Երեք ամիս անց ամերիկացի դիվանագետները  վերադարձել են Կիևում գտնվող ԱՄՆ դեսպանություն

Ամերիկացի դիվանագետների խումբը կիրակի՝ գրեթե երեք ամիս անց, վերադարձել է Կիևում գտնվող ԱՄՆ դեսպանությունը, հաղորդում է CBS-ը։

«Հենց նոր ժամանել եմ Կիեւ: Ուրախ եմ վերադառնալ Եվրոպայում Հաղթանակի օրվան ընդառաջ: Փառք Ուկրաինային»,-դեսպանատան Twitter-ի էջում գրել է ԱՄՆ-ի հարցերով հավատարմատար Քրիստինա Քվիենը:

ԱՄՆ Պետքարտուղարության աղբյուրները հայտնել են, որ դեսպանատունը հույս ունի ամբողջովին վերականգնել աշխատանքը եւ բարձրացնել ամերիկյան դրոշն առաջիկա շաբաթներին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական