Միջազգային

Մայիսի 9-ին ևս մեկ անգամ կոչ եմ անում Պուտինին անհապաղ դադարեցնել պատերազմը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Մայիսի 9-ին ևս մեկ անգամ կոչ եմ անում Պուտինին անհապաղ դադարեցնել պատերազմը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը վերահաստատել է Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը և կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում, դուրս բերել զորքերը և սկսել խաղաղ բանակցություններ։

Գերմանական Die Welt թերթի հետ զրույցում նա ասել է. «Մայիսի 9-ին ևս մեկ անգամ կոչ եմ անում Պուտինին անհապաղ դադարեցնել պատերազմը, դուրս բերել զորքերը Ուկրաինայից և սկսել խաղաղ բանակցություններ: Մենք հաստատապես Ուկրաինայի կողքին ենք և կշարունակենք օգնել երկրին պաշտպանելու իր ինքնապաշտպանության իրավունքը»:

Միաժամանակ նա պնդել է, որ «նախկինում Մոսկվան պարբերաբար մայիսի 9-ն օգտագործել է «Արևմուտքի մասին ստեր տարածելու և ՆԱՏՕ-ին քննադատելու համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական