Միջազգային

Մարին Լե Պենը կփորձի ռևանշի հասնել Մակրոնի նկատմամբ խորհրդարանական ընտրություններում

Մարին Լե Պենը կփորձի ռևանշի հասնել Մակրոնի նկատմամբ խորհրդարանական ընտրություններում

Ֆրանսիացի ծայրահեղ աջակողմյան քաղաքական գործիչ Մարին Լե Պենը նախագահական ընտրություններում կրած պարտությունից շաբաթներ անց կիրակի վերադարձել է նախընտրական պայքարին՝ իրեն հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների թեկնածու հայտարարելով։

«Հուսով եմ, որ ուժեղ ներկայություն կապահովենք խորհրդարնում, որպեսզի նորից գլխավորենք պայքարը սոցիալական քաղաքականության դեմ, որը ցանկանում է սահմանել Էմանուել Մակրոնը»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջադրվելու է Պա դե Կալեի իր ընտրատարածքում:  

Լե Պենը ելույթով է հանդես եկել Էնեն-Բոմոն քաղաք կատարած այցի ժամանակ, որը նվիրված էր Հաղթանակի օրվան: Լե Պենն իրեն հայտարարել է կենտրոնամետ նախագահի գլխավոր մրցակից:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական