Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային որպես ռազմական օգնություն ևս 1.3 մլրդ ֆունտ ստերլինգ (1.60 մլրդ դոլար) հատկացնելու մասին, հաղորդում է Reuters-ը:
Նոր պարտավորվածությունը գրեթե կրկնակի գերազանցում է Մեծ Բրիտանիայի նախկին պարտավորվածությունը Ուկրաինայի համար արվող ծախսերի հարցում: Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդեն հակատանկային հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ սպառազինում է ուղարկկել Ուկրաինա:
Նշված օգնությունն Ուկրաինային համար կհատկացվի պահուստային միջոցներից, որոնք կառավարությունն օգտագործում է արտակարգ իրավիճակներում: