Միջազգային

Մակրոնը պաշտոնապես ստանձնել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը

Մակրոնը պաշտոնապես ստանձնել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը

Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էմանուել Մակրոնը մայիսի 7-ին պաշտոնապես հինգ տարով ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում: 

Արարողության ընթացքում Սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսը հնչեցրել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները և դիմելով Մակրոնին՝ հայտարարել. «Հայտարարում եմ Ձեզ Հանրապետության ընտրված նախագահ»:

Դրանից հետո Մակրոնը հայտարարվել է Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ մագիստր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական