Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մայիսի 9-ին Բեռլինում բանակցություններ կվարի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի դաշնության նախարարների կաբինետի ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը։
«Կանցլերը կընդունի Ֆրանսիայի նախագահին՝ վերընտրվելուց հետո իր առաջին այցի ժամանակ»,- ասել է նա։ Մոսկվայի ժամանակով 19:25-ին նախատեսված է համատեղ մամուլի ասուլիս։ Ինչպես եւ սպասվում էր, ուշադրության կենտրոնում կլինի Ուկրաինայում տիրող իրավիճակը։