Միջազգային

Shell-ը վաճառում է իր լցակայանների ցանցը Ռուսաստանում. Forbes

Shell-ը վաճառում է իր լցակայանների ցանցը Ռուսաստանում. Forbes

Բրիտանա-հոլանդական նավթագազային Shell ընկերությունը որոշել է վաճառել Ռուսաստանում վառելիքի լիցքավորման իր բիզնեսը։ Գնորդի անունը չի նշվում, սակայն Lukoil-ը հետաքրքրություն է ցուցաբերում՝ ձեռք բերելու ընկերության լցակայանները։ Այս մասին հայտնում է Forbes-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Միևնույն ժամանակ, Forbes-ի աղբյուրը Shell-ում հայտնել է, որ ռուսական գրասենյակի աշխատակիցներին ասել են, որ գնորդն արդեն գտնվել է, սակայն գործարքը դեռ չի անցել ստորագրման փուլը։ Ավելին, ընկերությունն անձնակազմի հետ միասին վաճառում է բոլոր գազալցակայանները՝ աշխատողներին մինչև տարեվերջ ընթացիկ աշխատավարձ վճարելու պայմանով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական