Ավստրիան դեռ դեմ է Ռուսաստանից գազի մատակարարումների վրա էմբարգոյի սահմանմանը, քանի որ այդ միջոցը անընդունելի է երկրի համար։ Նման կարծիք է հայտնել Ավստրիայի թվայնացման և էկոնոմիկայի նախարար Մարգարեթե Շրամբոքը՝ ուրբաթ օրը ավստրիական «Funke» մեդիա խմբին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ նա Եվրամիությանն առաջարկել է գազի արդյունահանման համար օգտագործել ֆրեկինգը։ «Թերթաքարային գազը էկոլոգիապես մաքուր ճանապարհով արդյունահանելու մեթոդներ կան, պետք չէ աչք փակել և արդարացնել 20 տարի առաջվա տեխնոլոգիական վիճակը»,- շեշտել է ավստրիացի նախարարը՝ հավելելով, որ տեխնոլոգիաները վաղուց զարգացել են։ Բացի այդ, միջնաժամկետ հեռանկարում, նրա խոսքով, անհրաժեշտ են նոր գործընկերություններ, օրինակ՝ Սաուդյան Արաբիայի հետ արևային էներգիայի և ջրածնի զարգացման ոլորտում: