Եվրամիությունը 200 միլիոն եվրո հավելյալ մարդասիրական օգնություն կհատկացնի Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ հինգշաբթի օրը Վարշավայում ելույթ ունենալով Ուկրաինայի համար օգնություն հավաքելուն նվիրված համաժողովում։
2014-22 թվականներին ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 17 միլիարդ եվրո, ԵՄ-ն նաև իր բյուջեից հատկացրել է 1,5 միլիարդ եվրո՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար, չհաշված՝ անդամ երկրներից ուղղակի մատակարարումները:
Ապրիլի 9-ին Վարշավայում տեղի ունեցած բարեգործական միջոցառումը, որը կոչվում է «Stand Up For Ukraine» («Stand up for Ukraine») հանգանակել է 9,1 միլիարդ եվրո օգնություն՝ նախատեսված ուկրաինացի փախստականների և ներքին տեղահանվածների համար: Այդ միջոցները նախատեսված են ոչ միայն Ուկրաինայի, այլև՝ ԵՄ երկրների համար, որոնք ընդունել են 5 միլիոն փախստական այս երկրից։