Միջազգային

ԱՄՆ հետախուզությունն օգնում է Կիևին՝ գտնել ռուս գեներալներին

ԱՄՆ հետախուզությունն օգնում է Կիևին՝ գտնել ռուս գեներալներին

ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին տրամադրել է հետախուզական տվյալներ, որոնք նրանք օգտագործել են ՌԴ ԶՈւ բարձրաստիճան սպաներին ոչնչացնելու համար։ Այդ մասին գրել է New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին։

Ուկրաինայի տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր ռազմաճակատում զոհվել է 12 բարձրաստիճան ռուս սպա։ Հրատարակությունը նշում է, որ այս թիվը զարմացրել է ռազմական վերլուծաբաններին։ Ռուսաստանը պաշտոնապես հաստատել է երկու փոխհրամանատարների՝ գեներալ-մայոր Անդրեյ Սուխովեցկու և գեներալ-մայոր Վլադիմիր Ֆրոլովի մահը։ Ըստ հրատարակության աղբյուրների՝ ուկրաինացի պաշտոնյաները միավորել են գտնվելու վայրի՝ ԱՄՆ-ից ստացված և սեփական տվյալները՝ ռուս զինվորականների մահվան պատճառ դարձած հարվածներն իրականացնելու համար։

NYT-ը նշում է, որ ռուսական զորքերի գտնվելու վայրի մասին տեղեկատվության աղբյուրներից են գաղտնի և կոմերցիոն արբանյակային պատկերները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական