Միջազգային

«Մոսկվան շահագրգռված է Հայաստանի կայունությամբ». Պեսկով

«Մոսկվան շահագրգռված է Հայաստանի կայունությամբ». Պեսկով

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ընդդիմադիրների ցույցերը Երևանում, նշել է. որ «Սա ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է։ Հայաստանը, ինչպես գիտեք, մեր դաշնակիցն է, նա մեր գործընկերն է մեզ համար մի քանի կարևոր ինտեգրացիոն ձևաչափերում: Հայաստանը մեր մեծ բարեկամն է: Եվ, հետևաբար, մենք շահագրգռված ենք, որ որքան հնարավոր է՝ շուտ այս շրջանն ավարտվի, և կրկին կայունության շրջան գա»։

Պեսկովը հավելել է, որ Հայաստանում կայունության շրջանը «հնարավորություն կտա՝ աստիճանաբար շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ այն եռակողմ համաձայնագրերի իրագործումը, որոնք վերջնական տեսքի են բերվել Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, ինչպես նաև՝ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման առումով»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական