Կորեայի Հանրապետության Ազգային հետախուզական ծառայությունն անդամակցություն Է ստացել ՆԱՏՕ-ի Կիբեռանվտանգության ոլորտի համագործակցության կենտրոնում, որը բազավորված Է Էստոնիայում: Մայիսի 5-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հատուկ ծառայությունը:
Կորեայի Հանրապետությունը դարձել Է Արևելյան Ասիայի առաջին երկիրը, որն ընդունվել Է ՆԱՏՕ-ի կիբեռկենտրոն: «Մենք մտադիր ենք կիբեռոլորտում մեր հնարավորությունները զորեղացնել մինչև համաշխարհային մակարդակ՝ ավալացնելով կենտոն ուղարկվող մեր աշխատակիցների թիվը և ընդլայնելով համատեղ վարժանքների շրջանակները»,- հայտարարել են Հարավային Կորեայի հետախուզությունում:
Կորեայի Հանրապետության անդամակցումից հետո միավորման մասնակից երկրների թիվը հասել Է 32-ի: Դրանցից 27-ը ՆԱՏՕ-ի անդամ պետություններն են: Եվս հինգ երկրներ դաշինքի կազմի մեջ չեն մտնում և ունեն «մասնակիցների» կարգավիճակ: Կենտրոնը գործարկվել Է 2008 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: