Միջազգային

Boeing-ը ԱՄՆ ռազմաօդային ուժերին է ներկայացրել T-7A Red Hawk-ի առաջին նախատիպը

Boeing-ը ԱՄՆ ռազմաօդային ուժերին է ներկայացրել T-7A Red Hawk-ի առաջին նախատիպը

Boeing-ը ԱՄՆ ռազմաօդային ուժերին Սենթ Լուիսի (Միսսուրի նահանգ) իր գործարանում ներկայացրել է T-7A Red Hawk վարժեցնող ինքնաթիռի առաջին նախատիպը։ Red Hawk-ը նախատեսված է Northrop Grumman-ի T-38 Talon վարժեցնողին փոխարինելու համար, որը ներկայումս կործանիչների և ռմբակոծիչների օդաչուների պատրաստման համար է։

Ըստ Boeing-ի T-7 ծրագրի փոխնախագահ Փոլ Նիվալդի՝ սա առաջինն է հինգ նախատիպ ինքնաթիռներից, որոնք արտադրվել են ինժեներական և արտադրական մշակման փուլում։ Այս տարի բոլոր հինգ փորձնական կործանիչները պետք է կատարեն իրենց առաջին թռիչքը, որից անմիջապես հետո կսկսվեն նրանց գործարանային փորձարկումներն ու վերջանական արտադրական փուլը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական