Ամերիկյան The Coca-Cola Company ընկերությունը չի բացառում ռուսական շուկայից ամբողջությամբ դուրս գալու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ջեյմս Քուինսին:
«Եթե Ուկրաինայում հակամարտությունը երկարաձգվի, Coca-Cola-ն կարող է «այս կամ այն պահին ամբողջությամբ դադարեցնել բիզնեսը» Ռուսաստանում»٫- ասել է նա: