Միջազգային

Բայդենը մտադիր Է բարդացնել Ռուսաստանի մուտքը կիսահաղորդիչների շուկա

Բայդենը մտադիր Է բարդացնել Ռուսաստանի մուտքը կիսահաղորդիչների շուկա

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, թե կարևոր Է համարում, որպեսզի քայլեր ձեռնարկվեն՝ բարդացնելու Ռուսաստանի մուտքը կիսահաղորդիչների շուկա, քանի որ դրանք, մասնավորապես, անհրաժեշտ են պաշտպանության ոլորտում արտադրության համար։ «Կիսահաղորդիչները մասնավորապես կարեւոր են պաշտպանության ոլորտում արտադրության հնարավորությունների համար: Ուստի մենք գործում ենք այնպես, որպեսզի Ռուսաստանը դրանից օգտվելու դժվարություններ ունենա»,-ասել Է Բայդենը՝ մայիսի 3-ին հանդես գալով Ալաբամայի նահանգի Javelin-ի արտադրության գործարանում: Նա հավելել Է, թե հարկավոր Է, որպեսզի ԱՄՆ-ը ներդրումներ անի կիսահաղորդիչների արտադրության ոլորտում եւ վերադարձնի իր առաջնությունն այդ ոլորտում, քանի որ ԱՄՆ-ը հանգուցային դեր Է խաղում բազմաթիվ բնագավառներում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական