Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հեռախոսազրույցը տևել է ավելի քան 2 ժամ:
Մակրոնը շեշտել է ուկրաինական հակամարտությունում հրադադարի անհրաժեշտությունը և ասել, որ պատրաստ է օգնել, որպեսզի Ուկրաինայում խաղաղություն հաստատվի։
«Մակրոնը շեշտել է բանակցությունների միջոցով լուծում գտնելու պայմանների վրա աշխատելու իր մշտական պատրաստակամությունը, որպեսզի խաղաղություն ու լիակատար հարգանք ապահովվի Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ»,- ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Մակրոնը խնդրել է Պուտինին, որ թույլ տա հետագա տարհանումը Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից: