Միջազգային

Բլինքենն ու Թրասը քննարկել են Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու հարցը

Բլինքենն ու Թրասը քննարկել են Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Էլիզաբեթ Թրասի հետ հեռախոսով քննարկել է Կիևին լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու հարցը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարը։ 

Բլինքենը և Թրասը խոսել են նաև այն տնտեսական հետևանքների մասին, որոնք սպասվում են նրանց, ովքեր շարունակում են ֆինանսական և նյութական աջակցություն ցուցաբերել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանը։ Բացի այդ՝ ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները անդրադարձել են համավարակի դեմ պայքարին և առողջապահության ոլորտի ֆինանսավորմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական