Թուրքմենստանում մոլլաները կարդացել են նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի «Իմ կյանքի իմաստը» նոր գիրքը՝ Իդ ալ-Ֆիտր տոնի առթիվ տոնական աղոթքի ժամանակ։ Գրքի ընթերցման կադրերը հայտնվել են պետական TDH լրատվական գործակալության կողմից ցուցադրված ռեպորտաժում:
«Իմ կյանքի իմաստը» Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի նոր գիրքն է։ TDH-ն գրել է, որ այս «ակնառու փիլիսոփայական և գրական ստեղծագործությունը իմաստության և ազգային հոգևոր ու բարոյական արժեքների մի տեսակ է, որոնք հազարավոր տարիներ թուրքմեն ժողովրդի կողմից փոխանցվել են սերնդեսերունդ»: Գիրքը ապրիլի 29-ին ներկայացրել է նրա որդին՝ Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։