Միջազգային

Մակրոնն այսօր հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

Մակրոնն այսօր հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնել է Agence France Presse գործակալությունը՝ Ելիսեյան պալատին հղում անելով։

Բանակցությունները նախատեսված են այսօր՝ Մոսկվայի ժամանակով 13:00-ին։ Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի վերջին։ Սա կլինի Մակրոնի առաջին հեռախոսազրույցը Պուտինի հետ՝ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական