Ավելի քան 50 օր պաշարված Մարիուպոլից երկուշաբթի օրը մի քանի տասնյակ քաղաքացիական անձանց տարհանելուց հետո ռուսական ուժերը «Գրադ» կայանքներից կրկին սկսել են ռմբակոծել «Ազովստալի» տարածքը։
«Ազովստալը» շարունակում է մնալ ուկրաինական ուժերի վերահսկողության տակ։ Ուկրաինական զինվորականներից բացի, հսկա գործարանի տարածքում պատսպարվել էին նաև քաղաքացիական անձինք։
Անցած շաբաթ և կիրակի օրերի ընթացքում, ռուսական կողմի հայտնած տվյալներով, Մարիուպոլից 126 քաղաքացի է տարհավել Դոնեցկ։ Նրանցից 57-ը համաձայնվել է մնալ Դոնեցկում, մյուսները գերադասել են տեղափոխվել ուկրաինական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններ։