Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը կանչվել է Վրաստանի ԱԳՆ՝ կապված ռուսական ապրանքների վերարտահանման մասին Ուկրաինայի ՊՆ հետախուզության հայտարարությունների հետ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ուկրաինացի դիվանագետը հայտնել է, որ այս պահին ինքը տեղեկություն չունի վրացական կողմի համար, ուստի համապատասխան հարցում կուղարկի Կիև։
Ըստ ԱԳՆ-ի՝ փոխարտգործնախարար Թեյմուրազ Ջանջալիան ևս մեկ անգամ արձանագրել է վրացական կողմի դժգոհությունը նման մեղադրանքների վերաբերյալ և նշել, որ նման չճշտված փաստերի հիման վրա տեղեկատվության տարածումը վնասում է երկու երկրների գործընկերությանը։ Ավելի վաղ Ուկրաինայի ԳՆ գլխավոր հետախուզական վարչությունը հայտարարել էր, որ Ռուսաստանը, պատժամիջոցներից խուսափելու համար, իբր բանակցություններ է վարում Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ այդ երկրների արտադրանքի քողի ներքո իր ապրանքները միջազգային շուկաներ վերարտահանելու նպատակով։