Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը պլանավորում են մայիսի 9-ին սկսել համատեղ զորավարժություններ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է կորեական «Yonhap» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Մայիսի 10-ին տեղի կունենա նորընտիր նախագահ Յուն Սեոկ-յոլի երդմնակալությունը, ով հանդես է գալիս ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև դաշինքի ամրապնդման օգտին: ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի կողմից զորավարժությունների անցկացումը ևս մեկ անգամ կընդգծի նրանց պաշտպանությունը ԿԺԴՀ-ի հրթիռային ծրագրի զարգացման ֆոնին։