Միջազգային

ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել ավելի քան 5 հազար Javelin տեսակի հակատանկային հրթիռանետ

ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել ավելի քան 5 հազար Javelin տեսակի հակատանկային հրթիռանետ

Միացյալ Նահանգները Ռուսաստանի ագրեսիային ենթարկված Ուկրաինային փոխանցել է ավելի քան 5 հազար միավոր Javelin տեսակի ամերիկյան հակատանկային հրթիռանետ:

Այդ մասին, ըստ Foreign Policy հանդեսի թղթակից Ջեք Դեչի, հայտնել է Պենտագոնի մի բարձրաստիճան պաշտոնյա, ով խնդրել է չհրապարակել իր անունը:

Նրա փոխանցմամբ, Միացյալ Նահանգներն Ուկրաինային խոստացել է տրամադրել 90 հաուբիցներ: Դրանցից ավելի քան 70-ն արդեն տեղ է հասել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական