Միջազգային

Պուտինը մայիսի 9-ին կարող է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային

Պուտինը մայիսի 9-ին կարող է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային

Պուտինը կարող է օգտագործել Հաղթանակի օրվա խորհրդանշական նշանակությունը՝ հայտարարելու Ուկրաինայում ռազմական գործողությունների սրման մասին։ Արևմտյան պաշտոնյաները ամենահավանականը համարում են մայիսի 9-ին պաշտոնապես պատերազմ հայտարարելու սցենարը։ Այժմ ռուսական իշխանությունները պնդում են, որ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» է տեղի ունենում։ Պատերազմական գործողությունների համատեքստում «պատերազմ» և «ներխուժում» բառերը պաշտոնապես շարունակում են արգելված մնալ Ռուսաստանում։

Ըստ CNN-ի՝ պատերազմի հայտարարումը կարող է խթանել հանրային աջակցությունը, ինչպես նաև թույլ տալ Ռուսաստանի իշխանություններին՝ մոբիլիզացիա հայտարարել, որն Ռուսաստանին խիստ անհրաժեշտ է: Հիշեցնենք, որ դեռևս մարտի 5-ին Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանում ռազմական կամ որևէ այլ հատուկ իրավիճակ մտցնելու նախադրյալներ, ծրագրեր չկան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական