Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ն բացասական դեր է խաղում ուկրաինական ճգնաժամի սրման գործում. «Հավանաբար, Ռուսաստանի դռան մոտ ՆԱՏՕ-ի «հաչոցն» է հանգեցրել Կրեմլի արձագանքին: Զայրույթ, չգիտեմ, հրահրել է, թե՝ ոչ, բայց, հավանաբար, նպաստել է»,- երեքշաբթի օրը Պապն այդ մասին ասել է իտալական հեղինակավոր Corriere della Sera-ի գլխավոր խմբագիր Լուչիանո Ֆոնտանային: