Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց միության մեծ մասը դեմ է Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելուն։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Svenska Dagbladet թերթը։ Իշխող Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության երիտասարդական միությունը ևս նախկինում հայտարարել էր, որ դեմ են դաշինքին անդամակցելուն։