Միջազգային

Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանն օգնում են Մոսկվային շրջանցել պատժամիջոցները. Ուկրաինայի ՌՀ

Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանն օգնում են Մոսկվային շրջանցել պատժամիջոցները. Ուկրաինայի ՌՀ

Ուկրաինայի ռազմական հետախուզությունն այսօր հրապարակված հայտարարության մեջ պնդում է, որ Ռուսաստանը փորձում է իր դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցները շրջանցել հարավկովկասյան երեք պետությունների միջոցով։

«Մոսկվան բանակցություններ է վարում Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ միջազգային շուկաներ ռուսական ապրանքների վերաարտահանման շուրջ։ Մատակարարումները նախատեսվում են իրականացնել վրացական, հայկական և ադրբեջանական ծագում ունեցող արտադրանքի տեսքով՝ առաքելով դրանք երրորդ երկրներ», - պնդում է Ուկրաինայի ռազմական հետախուզությունը՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասի երեք պետություններում ռուսական կապիտալի մասնակցությամբ արդեն իսկ 200 համատեղ ձեռնարկություն է ստեղծվել։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը նաև պնդում է, որ Հայաստանը բարենպաստ պայմաններ է ստեղծել պատժամիջոցներ խուսափել ցանկացող ռուսական բիզնեսի համար։

«Խոսքը նախևառաջ IT ոլորտի ընկերությունների մասին է։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ հարձակման մեկնարկից ի վեր Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանի 85 հազար քաղաքացի և IT ոլորտի 113 ընկերություն։ Այս ընթացքում Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում հազարից ավելի մասնավոր ընկերություններ և 250 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ են ստեղծել՝ հարկեր մուծելով Հայաստանի և Ռուսաստանի բյուջեներ», - պնդում են ուկրաինացի ռազմական հետախույզները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական