Եվրահանձնաժողովը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը կքննարկի մայիսի 3-ին՝ Եվրահանձնակատարների խորհրդի նիստում։ Այս մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը՝ ԵՄ էներգետիկայի նախարարների արտահերթ հանդիպմանը։
«Վաղը սա կլինի ԵՀ կոլեգիայի հաջորդ նիստի թեման, որից հետո, վստահ եմ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի», - ասել է Սիմսոնը։