Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, թե կառավարությանն առընթեր կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի որոշմամբ մայիսի 2-ից, չեղարկվում Է բժշկական դիմակների պարտադիր կրումը փակ հաստատություններում, բացի բուժհաստատություններից եւ հասարակական տրանսպորտով երթեւեկելիս:
Նրա խոսքով. «Կորոնավիրուսային ինֆեկցիայի հետ կապված համաճարակաբանական իրադրությունը մեզ մոտ կայունացել Է: Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել Է COVID-19-ով ախտահարման ընդամենը 51 դեպք: Այդ ամենը մեզ հնարավորություն Է տալիս մեղմացնել կարգավորումը»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Վրաստանում չեղարկվել են գրեթե բոլոր այն սահմանափակումները, որոնք սահմանվել Էին կորոնավիրուսի տարածման կապակցությամբ: