Միջազգային

Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում ուկրաինական իրադարձությունների կրկնություն

Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում ուկրաինական իրադարձությունների կրկնություն

Ուկրաինայում տնտեսության անկումը կազմում է 45%, ինչը տնտեսական աղետ է: Այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն: Վրաստանը պատերազմի մեջ ներքաշելու սցենարը մշակել է, այսպես կոչված, «պատերազմի կուսակցությունը»  ռազմական գործողությունների սկսվելուց շատ առաջ՝ ասել է իշխող կուսակցության ղեկավարը։

Վրաստանի վարչապետը և նախարարների կաբինետի անդամները բազմիցս հայտարարել են, որ թույլ չեն տա Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ և երկրորդ ճակատ բացել երկրի տարածքում։ Վրաստանի իշխանությունները նաև հայտարարել են, որ չեն միանա Ռուսաստանի դեմ ուղղված միջազգային այն պատժամիջոցներին, որոնք կվնասեն վրաց ժողովրդին ու երկրի տնտեսությանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական