Ըստ Bloomberg-ի՝ Հունգարիան հասկացնել է տվել, որ երբեք չի աջակցի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների ընդլայնմանը էներգետիկ ոլորտում։ ԵՄ-ն մտադիր է ուկրաինական պատերազմի պատճառով արգելել ռուսական նավթի ներմուծումը՝ մինչև տարեվերջ, իսկ սահմանափակումները կիրառել աստիճանաբար։ «Քանի որ նման որոշումների համար անհրաժեշտ է միաձայնություն, անիմաստ է Եվրահանձնաժողովի կողմից առաջարկել պատժամիջոցներ բնական գազի և հում նավթի նկատմամբ, որոնք կսահմանափակեն գնումները Հունգարիայում», - ասել է Գուլյաշը: