Միջազգային

Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հայտնել է Ալիևի մամուլի ծառայությունը։ Երկու երկրների նախագահները շնորհավորել են միմյանց Ռամադան տոնի առթիվ և իրենց բարեմաղթանքները փոխանցել Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրական ժողովուրդներին։

Էրդողանն ու Ալիևը վստահություն են հայտնել, որ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները կշարունակվեն հաջող զարգանալ բոլոր ուղղություններով։ Նախագահները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների հեռանկարներին վերաբերող հարցեր։ Ալիևը Էրդողանին հրավիրել է այցելել Ադրբեջան։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական