Ըստ Լավրովի՝ ռուսական կողմը չի նախատեսում Ուկրաինայում ռեժիմի փոփոխություն։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարը կարող է խաղաղություն բերել իր երկրին։
Անդրադառնալով Ուկրաինայում հատուկ գործողության ավարտի հնարավոր վերջնաժամկետին՝ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ այն կավարտվի, երբ իրականացվեն բոլոր դրված նպատակները. «Ռուս զինվորականները արհեստականորեն իրենց գործողությունները չեն հարմարեցնի ինչ-որ ժամանակի»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով ռազմական գործողությունները մինչև մայիսի 9-ը ավարտելու մասին հարցին։