Եվրամիությունը ամռանը կդադարեցնի ռուսական ածուխի ներկրումը, իսկ մինչև տարեվերջ կհրաժարվի ռուսական նավթից։ Այս մասին երկուշաբթի օրը The Indian Express-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Ապրիլի սկզբին ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթին, որը, մասնավորապես, նախատեսում է սահմանափակումներ ֆիզիկական անձանց և ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ և արգելք է սահմանում Ռուսաստանից ածխի ներկրման վրա։ Մասնավորապես, Շոլցն ասել էր, որ Գերմանիան պետք է ամբողջությամբ օգտագործի Ռուսաստանից ածխի ներմուծման աստիճանական դադարեցման քառամսյա անցումային շրջանը, որը նախատեսված է հակառուսական պատժամիջոցների հինգերորդ փաթեթով։