Միջազգային

ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում երաշտի պատճառով անտառային հրդեհներ են բռնկվել

ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում երաշտի պատճառով անտառային հրդեհներ են բռնկվել

ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի հյուսիսային շրջաններում երաշտի պատճառով տեղի ունեցած անտառային հրդեհները վերաճել են 157 քառ. մղոն մակերեսով «մեգահրդեհի», և կարող են էլ ավելի տարածվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը:

Սանտա Ֆեից 48 կմ դեպի արևելք ընկած շրջանում հրդեհը հարյուրավոր շինություններ է ոչնչացրել, հազարավոր բնակիչների տարհանման պատճառ է դարձել, իսկ շաբաթ բռնկվել է Նյու Մեքսիկոյի՝ 14 000 բնակիչ ունեցող Լաս Վեգաս քաղաքից մի քանի կիլոմետրեր հեռավորությամբ: Մեկ օրում հրդեհի մակերեսն ավելացել է մոտ 50 տոկոսով:

Հրշեջ փրկարարների կարծիքով՝ ԱՄՆ-ի արևմտյան շրջաններին հրդեհավտանգ տարի է սպասվում, քանի որ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ երկրի 80 տոկոս տարածքում ուժեղ երաշտ է դիտվում:

Ուժեղ գարնանային քամիների պատճառով ահագնացող հրդեհները լեռնային անտառներում այսօրվա դրությամբ դարձել են ամենակործանարարն ու խոշորագույնն ԱՄՆ-ում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական