Միջազգային

Բլինքենն ու Կուլեբան հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է Կիևին 33 մլրդ դոլար օգնություն տրամադրելու հարցը

Բլինքենն ու Կուլեբան հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է Կիևին 33 մլրդ դոլար օգնություն տրամադրելու հարցը

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան շաբաթ օրը հեռախոսով քննարկել են Ուկրաինա ամերիկացի դիվանագետների վերադարձի ժամկետները, ինչպես նաև՝ Վաշինգտոնի վարչակազմի խնդրանքը Կոնգրեսին՝ Կիևին լրացուցիչ 33 միլիարդ դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ բանակցությունների արդյունքներով տարածված գրավոր հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պետքարտուղարը ներկայացրել է թարմացված տվյալներ Ուկրաինա ամերիկացի դիվանագետների վերադարձի մասին, ներառյալ՝ այս շաբաթվա առաջին այցերը Լվով, ինչպես նաև հնարավորինս շուտ Կիև վերադառնալու պլանները», – ասել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ Բլինքենն ու Կուլեբան նաև «քննարկել են վարչակազմի ապրիլի 28-ի խնդրանքը Կոնգրեսին՝ 33 միլիարդ դոլար ռազմական, տնտեսական և հումանիտար օգնություն տրամադրել Կիևին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական