Միջազգային

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Կիևում է

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Կիևում է

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանել է Կիև, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում։ Նա ԱՄՆ-ն անվանել է առաջատար Կիևին ռուսական ագրեսիայի դեմ աջակցության հարցում և շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը աջակցելու համար։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խնդրել էր Կոնգրեսին արագ հաստատել օրենքը, որը թույլ է տալիս 33 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական