Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան կուժեղացնի ռազմական և հումանիտար աջակցությունն Ուկրաինային:
Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները և Ուկրաինային զենքի մատակարարումը խոչընդոտում են խաղաղ բանակցություններին։