Միջազգային

Կօգտագործենք բոլոր այն քարտեզները, որոնք ունեն իրավական հիմք. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

Կօգտագործենք բոլոր այն քարտեզները, որոնք ունեն իրավական հիմք. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը՝ նշելով. «Միջպետական հարաբերություններում ընդունված պրակտիկա չէ մ.թ.ա. պատմությանը, առասպելներին հղում կատարելը:

Հարևան Հայաստանի արտաքին գործերի նախարարի այս մոտեցումը հազվադեպ դեպքերից է, որին մենք հանդիպում ենք։ Սահմանազատման գործընթացում համապատասխան քարտեզների օգտագործումը կդառնա սահմանային համատեղ հանձնաժողովների բանակցությունների անբաժանելի մասը։ Մենք կօգտագործենք բոլոր այն քարտեզները, որոնք ունեն իրավական հիմք», - ասել է Լեյլա Աբդուլաևան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական