Միջազգային

ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են մինչև վերջին ուկրաինացին կռվել Ռուսաստանի դեմ. Լավրով

ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են մինչև վերջին ուկրաինացին կռվել Ռուսաստանի դեմ. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի երկրներն ամեն ինչ անում են՝ թույլ չտալու քաղաքական պայմանավորվածությունների միջոցով Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ավարտը։ 

«Սինհուա» լրատվականին տված հարցազրույցում նա նշել է. «Այժմ մենք ականատես ենք արևմտյան իսթեբլիշմենթի դասական երկակի ստանդարտների և կեղծավորության դրսևորմանը: Հանրային աջակցություն հայտնելով Կիևի ռեժիմին, ՆԱՏՕ-ի երկրներն անում են ամեն ինչ, որպեսզի թույլ չտան գործողության ավարտը՝ քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերելով»։

Ըստ Լավրովի, Լեհաստանով և ՆԱՏՕ-ի այլ երկրներով անվերջ հոսքով տարատեսակ զենքեր են ուղարկվում Ուկրաինա. «Այս ամենն արվում է «ներխուժման դեմ պայքարի» պատրվակով, բայց իրականում ԱՄՆ-ն և Եվրամիությունը մտադիր են մինչև վերջին ուկրաինացին կռվել Ռուսաստանի դեմ, և նրանք բացարձակապես անտարբեր են Ուկրաինայի՝ որպես միջազգային հարաբերությունների անկախ սուբյեկտի ճակատագրի նկատմամբ» ։

ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն «պետք է ուշքի գան և դադարեցնեն զենք ու զինամթերք մատակարարել Կիևին», եթե իսկապես շահագրգռված են ուկրաինական ճգնաժամի կարգավորմամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական