ՌԴ ԱԳՆ Սպառազինությունների չտարածման և վերահսկողության հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե ռազմավարական կայունության վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությունը պաշտոնապես «սառեցվել» է։
Նա կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությանը հնարավոր կլինի վերադառնալ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության նպատակների իրագործումից հետո:
Երմակովի խոսքով՝ ԱՄՆ-ը Կիևին օգտագործում է Ռուսաստանի նկատմամբ իր նպատակներին հասնելու համար: