Վաշինգտոնը դեմ է Մեծ քսանյակի՝ Ինդոնեզիայում կայանալիք գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցությանը:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին այս կապակցությամբ հայտարարել է. «Նախագահ Ջո Բայդենը հրապարակայնորեն դեմ է արտահայտվել G20-ին նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությանը։ Մենք ողջունում ենք ձևաչափին Ուկրաինայի մասնակցությունը»:
Մինչ այդ, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով գագաթնաժողովին մասնակցելու՝ Վլադիմիր Պուտինին ուղղված հրավերին, նշել է, որ Մոսկվան կնախապատրաստվի միջոցառմանը, սակայն դեռ հայտնի չէ՝ ինչ մակարդակով։